Որևէ խոչընդոտ չկա անցած տարի Ռուսաստանի հետ կնքված Մեծամորի ատոմակայանի վերանորոգման և սպառազինության ձեռքբերման վարկերը ստանալու առումով՝ ասել է ֆինանսների առաջին փոխնախարար Պավել Սաֆարյանը։
Երեկ Հայաստանի հիվանդանոցներից սուր շնչառական վարակներից ապաքինմամբ դուրս է գրվել 230 մարդ, 177-ը` մինչև 18 տարեկան։ Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ դուրս գրված ևս 120 հիվանդի մոտ ախտորոշված է եղել թոքաբորբ, 36-ը` երեխաներ։
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մտադիր է սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում փախստականների հիմնախնդիրներին նվիրված գագաթնաժողով անցկացնել: Սպիտակ տան փոխանցմամբ՝ հարցը Օբաման քննարկել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հեռախոսազրույցում:
Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատունը կարծես սովորություն է դարձրել մեզանում կատարվող ամեն իրադարձության առնչությամբ իր «կծու, թթու» տեսակետը հայտնել, «դատապարտող» հայտարարություններ անել:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը երկու աշխատանքային օր իր հաշվին արձակուրդ է վերցրել։
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Հունվարի 19-ին Ագարակի մշակույթի պալատում տեղի ունեցավ ՀՀ պաշտպանության նախարարության Ագարակում տեղակայված N զորամասի 2015թ. արդյունքների տարեկան ամփոփիչ հաշվետու նիստը:
Դեկտեմբերին Ներկայացուցիչների պալատի անդամ Քրիս Սմիթը (հանրապետական, Նյու Ջերսի նահանգից) օրինագիծ ներկայացրեց Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությանը ԱՄՆ մուտքի արտոնագիր տալը մերժելու վերաբերյալ՝ հիշեցնում է Սեմյուել Ռամանին The Washington Post-ում:
Հայտնի է դարձել, որ Արմեն Ադամյանի գլխավորությամբ մրցաշրջանի առաջին փուլն ավարտած Երևանի «Միկան» հանդես կգա ոչ վաղ անցյալում հանրահայտ ֆուտբոլիստ Սերգեյ Յուրանի գլխավորությամբ:
Համաշխարհային հինգ ուժային կենտրոններից՝ ԱՄՆ, Չինաստան, ՌԴ, ԵՄ, Ճապոնիա, առաջին երեքը փորձում են փոխհամաձայնությամբ առաջնորդություն ստանձնել և վերածվել բևեռների։ Գուցե և ստացվի, մոտ ապագայում կերևա, ամեն ինչ կախված է ուկրաինական և Իրանի դեմ պատերազմի արդյունքներից։
Այժմ անհրաժեշտ է առավել սթափ և խորքային դիտարկել այս երեք հավանական բևեռների թույլ և ուժեղ կողմերը...